NASA-ն հրապարակել է Անտարկտիդայում սառույցների հալման լուսանկարը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Լուսանկարներն արվել են փետրվարի 4-13-ին Operational Land Imager-ի օգնությամբ, որը տեղադրվել է Landsat-8 արբանյակի վրա:

Փետրվարի սկզբին «Էսպերանսա» գիտահետազոտական կայանում գրանցվել է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստիճան: Մինչ այդ ռեկորդային ցուցանիշ է եղել 17,5 աստիճանը 2015 թվականին:

Փետրվարի 6-11-ը ձյան շերտը հալել է 10 սմ խորությամբ. դա մեկ տարում կուտակված ձյան 5-րդ մասն է: