Իտալիայում աղմուկ է ծագել Ռաֆայելի «X Առյուծի դիմանկարը կարդինալներ Ջուլիո Մեդիչիի եւ Լուիջի Ռոսիի հետ» նկարի շուրջ։

Ուֆիցայի ֆլորենտական պատկերասրահի գիտական հանձնաժողովը ամբողջական կազմով հրաժարական է տվել գլուխգործոցը նկարչի մահվասն 500-ամյա տարելիցի կապակցությամբ ցուցադրման համար Հռոմ տանելու որոշման պատճառով։ Փորձագետները հայտարարել են, որ 2019թ․ դեկտեմբերին նկարը ներառվել է արվեստի 24 այն ստեղծագործությունների ցուցակում, որոնք իրենց վիճակի պատճառով չեն կարող լքել Ուֆիցան։ «Որոշումը, որն անտեսում է մեր կարծիքը, որը ձեւավորվել է ցուցակի վրա բազմամսյա աշխատանքի ընթացքում, անիմաստ է դարձնում մեր հանձնաժողովի գոյությունը»,- հրաժարականի մասին բաց նամակն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Իր հերթին, Ուֆիցայի տնօրեն Էյկե Շմիդտը նշում է, որ դիմանակարը հատուկ վերանորոգվել է այդ առիթով, գտնվում է գերազանց վիճակում եւ կարող է դիմանալ Հռոմ ուղեւորությանը։

Ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին՝ Հռոմի «Սկուդերիե դել Կվիրինալե» պատկերասրահում։