2022-ի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այս մասին փետրվարի 26-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Ըստ նրա` փորձեր են արվում արագացնել համակարգի ներդրման ժամկետները, սակայն, հաշվի առնելով առկա հնարավորություններն ու ռեսուրսները, վերջնաժամկետը սահմանվում է 2022 թվականի հունվարի 1-ից:

Իր հերթին, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնեց հարկային օրենսգրքում հերթական փոփոխությունների հայեցակարգի մշակման գործընթացի մեկնարկի մասին: Փաստաթղթում, նրա խոսքով, ներառված կլինեն ինչպես գույքի եւ եկամուտների համընդհանուր հայտարարագրման, այնպես էլ հիփոթեքների նախագծերը, եւ այլ խնդրահարույց հարցեր: Պատգամավորը նշեց, որ այս հայեցակարգի մշակմամբ կզբաղվեն ինչպես ոլորտի մասնագետները, այնպես էլ հենց իրենք` խորհրդարանականները: