Փետրվարի 25-ին ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Միհանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ավստրալական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր եւ նախանշեցին համագործակցության խորացման եւ ընդլայնման հետագա ուղղությունները։