Ծառերը կարող են «գիտելիքներ փոխանցել» հաջորդ սերունդներին: Նման եզրակացության են եկել շվեյցարացի հետազոտողները, որոնք այդ թեմայով գիտական աշխատանք են հրապարակել Plant, Cell & Environment պարբերականում:

Նրանց խոսքով՝ ծառերն արձագանքում են շրջակա միջավայրի ցանկացած փոփոխության, օրինակ՝ ամրապնդում են արմատները՝ ի պատասխան երաշտի կամ մեծացնում են տերեւների ծավալը՝ ի պատասխան բարձր խոնավության:

«Խոսքը գենետիկ կոդի փոփոխության գործընթացի մասին է, որը հայտնի է որպես մեթիլավորում: Այդ պրոցեսի շրջանակում ցիտոզինին միանում է մեթիլային խումբը: Արդյունքում գործ ունենք գենոմի այսպես կոչված մարզման հետ»,- ասել է հետազոտողներից մեկը:

Շվեյցարացի գիտնականների կողմից անցկացված բազմամյա փորձը ցույց է տվել է, որ ծառերի սերունդները, որոնք աճել են ջրի պակասի պայմաններում, ավելի լավ են տանում երաշտը, եվ հակառակը: Այդ ամենը կարող է ցույց տալ, որ ծառ-ծնողները փոխանցում են իրենց «կենսական փորձը» իրենց սերունդներին ԴՆԹ մեթիլավորման օգնությամբ: