ԱՄՆ գիտնականների կողմից անցկացված փորձը ցույց է տվել, որ ֆիզիկական չափորոշիչների նուրբ կարգավորման դեպքում կարել է մաքուր ադամանդ ստանալ ջրածնից եւ ածխածնից, որոնք պարունակվում են հում նավթի եւ այլ ածխաջրածնային պաշաների մեջ, հայտնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Science Advances-ին։

Այլ նյութերից ադամադ ստանալը պրակտիկա է, որը գոյություն ունի արդեն առնվազն 60 տարի, սակայն մինչ այժմ դրա համար պահանջվում էին շատ մեծ էլեկտրական ծախսեր կամ չափազանց շատ ժամանակ։ Այլընտրանքային տարբերակը կատալիզատորների կիրառումն է, սակայն դրանք, որպես կանոն, նվազեցնում են ապրանքի որակը։

Ստենֆորդի համալսարանի գիտնական, հետազոտության հեղինակ Սուլջիե Պարկը նշել է, որ ադամանդները ստացել են փոշուց, որը գիտնականները վերցրել են նավթային տանկերներից։

«Առաջին հայացքից այդպիսի փոշիները նման են քարաղի, սակայն եթե դրանց մանրադիտակով նայես, կարելի է նկատել, որ ատոմները տեղադրված են նույն սխեմայով, ինչ որ ադամանդի բյուրեղում։ Պետք է պարզապես միացնել մանր բլոկները մի ամբողջական ադամանդի ցանցի մեջ, որպեսզի ադամանդ ստանաս։ Դրա համար պետք է ընտրել ճիշտ ֆիզիկական չափորոշիչներ, ինչը մենք արել ենք»,- հավելել է գիտնականը։