Ֆրանսիայում մետամֆետամինի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել՝ 175 կգ: Այն հայտնաբերվել է Իսպանիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ատլանտյան Պիրենեի դեպարտամենտում բեռնատարի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին:

«Մետամֆետամինի հայտնաբերված խմբաքանակը գերազանցում է 2018 թվականին Ֆրանսիայում առգրավված թմրանյութի ընդհանուր ծավալը»,- գործակալությունը մեջբերում է մաքսային ծառայության ներկայացուցչի խոսքը:

Նշվում է, որ ավտոմեքենան Ֆրանսիա է ուղեւորվել Մադրիդից: Բացի մետամֆետամինից՝ բեռնատարում հայտնաբերվել է նաեւ 107 կգ կանաբիս: Առգրավված խմբաքանակի արժեքը կազմում է մոտ 11 մլն եվրո: