Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները փետրվարի 25-ին, ժամը 21.00-ին, Նալբանդյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 58-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 24-ին եւ 25-ին Կենտրոն վարչական շրջանի վճարային տերմինալներից կատարել է մի շարք գողություններ եւ գողության փորձեր:

Նախապատրաստվում են նյութեր: