ԱՄԷ-ն պատրաստ է «վատագույն սցենարների»՝ կապված Մերձավոր Արեւելքում կորոնավիրուսի տարածման հետ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄԷ-ն պատրաստ է եւ ունի հնարավորություններ՝ պացիենտների կարանտինային աշխատանքների եւ նոր անձանց ստուգումների համար:

ԱՄԷ Արտակարգ դրությունների կառավարման ազգային կենտրոնի ներկայացւոցիչը հայտնել է, որ դեռ անհրաժեշտություն չկա չեղարկել հանրային միջոցառումները: Դուբայում հոկտեմբերին կկայան Expo 2020 համաշխարհային ցուցադրությունը:

ԱՄԷ-ն հունվարի 28-ին հայտնել է վարակման 13 դեպքի մասին, 3 մարդ ապաքինվել է:

Պարսից ծոցի 3 պետություններ այս շաբաթ կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցել, ընդ որում, բոլոր դեպքերը կապված են Իրանից ժամանածների հետ:

Եգիպտական EFG Hermes ներդրումային բանկն այս շաբաթ հայտնել է, որ մտադիր է չեղարկել իր One on One ներդրումային համաժողովը Դուբայում, որը պետք է կայանար մարտի 2-5-ին:

Չորեքշաբթի Բահրեյնը հայտնել է, որ երկրում վիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի, նրանցից ոմանք ժամանել են ԱՄԷ-ից: Բահրեյնը դադարեցրել է դեպի Դուբայ չվերթները:

Քուվեյթը, որն անցած շաբաթ Իրանից 700 մարդու է տարհանել, հայտնել է 11 դեպքի մասին, Օմանը՝ 4 դեպքի մասին:

Արաբական մի քանի պետություն դադարեցրել է չվերթները դեպի Իրան: