Դուբայի կառավարիչ, շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակտումը հանդես է եկել իր նախկին կնոջ՝ արքայադուստր Հանա բին ալ Հուսեյնի հետ ամուսնալուծության եւ իրենց երկու երեխաների խնամակալության հարցով երկու դատավճիռները չհրապարակելու կոչով, հայտնում է Reuters-ը։

Գործընթացը սկսվել է անցյալ տարվա մայիսին։ Լոնդոնի Բարձր դատարանում տեղի են ունեցել մի շարք լսումներ։

Չորեքշաբթի օրը Լոնդոնի Վերաքննիչ դատարանը լսել է Մոհամմեդի առարկությունները Բարձր դատարանի որոշման մասին, որը վճռել էր, որ դրանք պետք է հրապարակվեն։

Երկու կողմերն էլ հուլիսին հայտարարել են, որ գործը վերաբերում է ոչ թե ամուսնալուծությանը կամ ֆինանսներին, այլ սահմանափակվում է իրենց երեխաների բարեկեցությամբ։

Շեյխը դիմել է դատարան՝ խնդրելով երեխաներին շուտափույթ վերադարձնել Դուբայ։ Արքայադուստր Հայան դիմել է դատարան՝ խնդրելով պաշտպանել նրանցից մեկին հարկադիր ամուսնությունից եւ արգելքի մասին վճիռ կայացնել։

Շեյխ Մոհամմեդը նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահն ու վարչապետն է։ Նա տարբեր կանանցից ավելի քան 20 երեխա ունի։ Արքայադստեր հետ նա ամուսնացել է 2004թ․։