ՌԴ Սահմանադրության փոփոխության համառուսական քվեարկությանը տեղի կունենա ապրիլի 22-ին, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ամսաթիվը հաստատվել է փոփոխություններ մտցնելու մասին առաջարկով զբաղվող աշխատանքային խմբի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

Փետրվարի 25-ին Պետդումայում փոփոխություններ են կատարել, որոնք սահմանում են քվեարկության անցկացման կարգը: Դրա համար առաջարկում են օգտագործել պետական ծառայությունների կայքը եւ էլեկտրոնային քվեարկության համակարգը:

Պուտինն առաջարկել է փոփոխություններ մտցնել Սահմանադրությունում Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ:                

Առաջարկված փոփոխությունների թվում են միջազգային իրավունքի նկատմամբ ռուսական իրավունքի գերակայությունը, նախագահական ժամկետների թվի սահմանափակումը, Պետական խորհրդի դերի ամրապնդումն ու այլ փոփոխություններ: