Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գուրգեն Մ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 592 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի ՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքերում, կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Մայրանուշ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորը վարորդի կինն է: