Կոնգրեսականները Պենտագոնի ղեկավարին նախազգուշացրել են, որ պաշտպանության նախարարությունը խափանում է միջոցներ խնդրելու իր ջանքերը՝ միլիարդավոր դոլարներ տրամադրելով Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, հայտնում է AP-ը։

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահը նախազգուշացրել է պաշտպանության նախարար Մարկ էսպերին, որ Կոնգրեսի որոշումների չեղարկումը եւ պատի կառուցման համար գումար փոխանցելը հսկայական խնդիր է, որը հետեւանքներ կունենա։

Կոնգրեսական հանրապետական Մակ Թորնբերին նշել է, որ արդյունքում Կոնգրեսը կարող է ավելի կոշտ սահամանփակումներ դնել ռազմական կարիքների բավարարման համար Պենտագոնի բաշխման իրավասությունների վրա։

Ավելի վաղ, փետրվարին Պենտագոնը հայտարարել էր, որ միլիարդավոր դոլարներով կրճատում է ՌԾՈՒ եւ ՌՕՈՒ ինքնաթիռների եւ այլ ծրագրերի ֆինանսավումը, որպեսզի փողեր ազատի պատի կառուցման համար։

Էսպերը բավարարել է ՆԳՆ 3,8 մլրդ դոլարի հայցը, եւ Պենտագոնը խոստովանել է, որ կարող են լինել լրացուցիչ կրճատումներ, որպեսզի ապահովվեն պատի կառուցման միջոցները։

Պենտագոնի որոշումը, որը ներկայացված է «վերածրագրավորման» փաստաթղթերում, դրամական միջոցներից զրկել է ավիացիոն եւ գնումների ծրագրերին, որոնք առնչվում են թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական շրջաններին ու նահանգներին։