Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները, հայտնում է Sputnik-Թուրքմենստանը։

Խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարարը հայտնել է, որ COVID-19-ով վարակի դեպք Թուրքմենստանում չի գրանցվել։

Դրա հետ կապված՝ հատուկ ուշադրության է արժանացել այնպիսի միջոցների քննարկումը, որոնք թույլ չեն տա կորոնավիրուսը մտնի երկրի տարածք։

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ ազգային ավիափոխադրողի կողմից կազմակերպվել է երկրի քաղաքացիներին կորոնավիրուսի տարածման վայրերից հայրենիք տեղափոխելու գործընթացը։

Նրա խոսքերով՝ նաեւ սահմանափակվել են վիրուսի տարածման երկրներից քաղաքացիների այցերը Թուրքմենստան, ինչպես նաեւ երկրից մեկնումները այդ երկրներ, մինչեւ իրավիճակը նորմալանա։

Քաղաքացիները, որոնք եկել են այդ վայրերից, գտնվում են բժիշկների մշտական վերահսկողության ներքո եւ կարանտինի վայրերում, որոնք համապատասխանում են ԱՀԿ պահանջներին։

Թուրքմենստանի նախագահը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աշխարհում շատ լարված է մնում։ Նա հանձնարարել է ուժեղացնել պրոֆիլակտիկ միջոցառումները, վերահսկողությունը եւ ըստ անհրաժեշտության օպերատիվ միջոցներ կիրառել երկրի տարածք կորոնավիրուսը թույլ չտալու համար։