Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների եւ առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին եւ ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: