ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է  Մոսկվա՝ մասնակցելու  փետրվարի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավակիրառ փորձի, անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի, ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, բորսային առեւտրի զարգացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման ընթացքի, կենսական կարեւորություն ունեցող դեղամիջոցների շուկայում մրցակցության զարգացման եւ այլ հարցեր: