Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝  դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` փետրվարի 27-ին շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։

Այսօրվա դատական նիստին հետազոտվելու են գործով առկա գրավոր ապացույցները։ 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվեց։ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: