Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ K2-18b մոլորակի վրա, որն Արեւային համակարգից դուրս է գտնվում, կարող են լինել բոլոր պայմանները երկրային կյանքի գոյության համար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Astrophysical Journal Letters-ը:

Նշվում է, որ K2-18b-ը շառավղով 2.6 անգամ եւ զանգվածով 8.6 անգամ ավելի մեծ է, քան Երկիր մոլորակը:

Պարբերականի տվյալներով` սա ջրային մթնոլորտ ունեցող էկզոմոլորակի առաջին հայտնաբերումն է, որը գտնվում է բնակելիության գոտում եւ որի վրա տեսականորեն կարող է ցամաքային կյանք գոյություն ունենալ: