ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, քայլելով ժամանակին համընթաց, իր քարտապանների համար ունի եւս մեկ նորամուծություն:

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապանները հնարավորություն ունեն կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տարածքում գործող բոլոր բանկերի բանկոմատների միջոցով (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի):

Քարտից քարտ փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ, այնպես էլ ՀՀ եւ ԱՀ տարածքում գործող այլ բանկերի քարտերին (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի), ընդ որում՝ 24/7 ռեժիմով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջնորդվելով մշտապես հասանելի լինելու սկզբունքով` շարունակում է կատարելագործել իր ծառայությունները՝ հաճախորդների հարմարավետությունն ապահովելու եւ ժամանակը խնայելու նպատակով:

Քարտից քարտ փոխանցումների համար կգանձվեն Բանկում գործող սակագների համաձայն սահմանված միջնորդավճարները:

Օգտվի΄ր քարտիդ առավելություններից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: