2019-ին Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով, իսկ մրգային գինիների մասով այդ աճը կազմել է 70.8 տոկոս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մրգային գինիների ոլորտին պետք է աջակցել, որովհետեւ այստեղ հավանականություն կա նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու:

«Ընդ որում, նռան գինին սկսել է աշխարհում մարդկանց ավելի ու ավելի շատ դուր գալ եւ մեր ավանդական բանահյուսության մեջ էլ նռան գինին շատ կարեւոր նշանակություն ունի: Այս համատեքստում արժե մտածել ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր նռան գինին գրանցելու մասին, որը նոր ուժ կտա այդ բրենդին»,-ասաց վարչապետը: