Մոսվկայում կբացվի Սովետական Միության հերոս, «Անրի» գործակալ, լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանը: Այս մասին հայտնել է ՌԴ Ներքին հետախուզության ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ այժմ հուշարձանի բացման մասին փաստաթղթերը գտնվում են քաղաքապետարանում:

Ծրագրվում է, որ հուշարձանը կտեղադրվի Նոր Մոսկվայում №2070 դպրոցի մոտակայքում, որը կարող է կրել Վարդանյանի անունը: Քանդակը կստեղծի ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչեւը: