Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ «Ռոստելեկոմ»-ը սպորտի սիրահարներին է ներկայացնում երկար  սպասված՝ «Շանթ Sport» HD (թիվ 614) հեռուստաալիքը։

«Շանթ Sport»-ը հանդիսանում է առաջին հայալեզու սպորտային հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում հեռուստադիտողին դիտելու ամենասպասված սպորտային հանդիպումներն ու հաղորդումները բացառապես հայերեն մեկնաբանությամբ։ «Շանթ Sport»-ի եթերը լի է բազմապիսի մարզաձևերի`  այդ թվում ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, հոկեյ, բռնցքամարտ և ոչ միայն,  ինտրիգային ու լարված մրցաշարերով:

«Շանթ Sport» հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողը կարող է դիտել օրական 3-4 ուղիղ եթերում հեռարձակվող սպորտային հանդիպումներ, ինչը ենթադրում է, որ «Շանթ Sport»-ի աշխատանքը լինելու է նվազագույնը 8 ժամ ուղիղ եթերի ռեժիմով:              

«Շանթ Sport»-ի եթերում հնարավոր է հետևել սպորտային աշխարհի իրադարձություններին՝ բնորոշ լարված պահերով, հույզերով ու սպասումներով շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին՝ 24/7 ռեժիմով:

Այսպիսով, «Շանթ Sport» HD հեռուստաալիքի շնորհիվ հեռուստադիտողը ոչ միայն կարող է հետևել համաշխարհային սպորտային անցուդարձին, այլև դիտելու աշխարհահռչակ հայ մարզիկների ելույթները։

Կարևորելով բաժանորդների ցանկությունները և առաջարկները «Ռոստելեկոմ»-ը մշտապես հեռարձակում է ամենաբարձր վարկանիշն ունեցող  բովանդակությունը Սմարթ հեռուստատեսության եթերով՝ պարբերաբար թարմացնելով ու համալրելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով, այդ թվում նաև հայերեն լեզվով։