ՀԱՊԿ-ն եւ հայ-ռուսական փոխգործակցությունը հնարավոր էսկալացիայի զսպման գործոն են: ՀԱՊԿ-ն կարեւոր դեր է խաղում եւ երաշխավոր է այն բանի համար, որ իրավիճակը չզարգանա բացասական սցենարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն բավական ծանրակշիռ «անվտանգության բարձիկ» է:

«Բացի այդ, ՀԱՊԿ-ն եւ հայ-ռուսական փոխգործակցությունը հնարավոր էսկալացիայի զսպման եւ կայունության ու խաղաղության ապահովման գործոն են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել: