Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պահանջել է ժամանակավորապես փակել բոլոր դպրոցները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, հաղորդում է NHK-ը:

Նշվում է, որ միջոցները ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից եւ կգործեն մինչեւ գարնանային արձակուրդներ:

Անհատական կարգով դպրոցների փակման մասին հայտնել են Հոկայդո պրեֆեկտուրայի եւ Օսակայի իշխանությունները:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 900-ը, մահացել է 8 մարդ: Վարակվածների մեծ մասը՝ 705 մարդ, Diamond Princess զբոսանավի ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ են: