ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին:

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին  Հայաստանը կներկայացնեն  «Armenia» միասնական տաղավարով։ Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:

Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած եւ ընտրված  ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) եւ տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հայտադիմումը եւ մասնակից ընկերությունների  ընտրության չափորոշիչները ներկայացված են  AI-EXPO Application Form  -ում։

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:

Հավելյալ տեղեկությունների համար  զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով

կամ գրել հետեւյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։