Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 10:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելին հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելի վերեւի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում մոտակայքով անցնող գազատար խողովակի եւ թունելով երթեւեկող ավտոմեքենաների համար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել թուլացած քարերի հեռացման աշխատանքներ (մոտ 7 խմ):

Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: