Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման` 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, յուրացման կամ վատնման՝ 5, ընտանեկան բռնության հետ կապված դեպքերի՝ 4, կաշառակերության՝ 3, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, ծեծի, սպանության սպառնալիքի եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես եւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, բնակարանային գողության՝ 3, եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: