Սոլվակիայի նախկին վարչապետ, էկոնոմիկայի նախկին նախարար Պավլո Ռուսկոն 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն դատավճռի՝ Ռուսկոն պատիժ կկրի խիստ ռեժիմի բանտում: Դատախազությունը նրա համար 20 տարվա ազատազրկում է պահանջել:

Ռուսկոն մեղադրվում է 69 մլն եվրոյի չափով ֆինանսական փաստաթղթերի կեղծման համար: Քննության տվյալներով՝ նախկին քաղաքական գործիչը մասնակցել է խարդախություններին՝ լինելով խոշոր կոմերցիոն «Մարկիզա» հեռուստաալիքի գործադիր տնօրեն: Ինքը՝ Ռուսկոն, հերքում է բոլոր մեղադրանքները եւ մտադիր է բողոքարկել դատավճիռը:

2019 թվականին նա կալանավորվել էր, սակայն շուտով ազատ էր արձակվել գրավի դիմաց: Գործով ձերբակալվել էր նաեւ ստվերային գործարար Մարիան Կոչները, որը նույնպես 19 տարվա ազատազրկման է դատապարտվել: