Հայ-ռուսական հարաբերությունները լիովին պահպանում են այն ժառանգորդությունը, որն արտացոլվում է քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության բարձր ինտենսիվության, ինտեգրացիոն եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության մեջ: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ըստ նրա` այդ հարաբերությունները առանձնահատուկ են եղել դարեր շարունակ եւ միշտ եղբայրական բնույթ են կրել: «Մեր ժողովուրդներին բազմաթիվ գործոններ են  միավորվում՝ պատմություն, մշակույթ, հոգեբանություն, ինչպես նաեւ անվտանգության եւ զարգացման ապահովման գործոնը: Վստահ եմ, որ հարաբերությունների այնպիսի մակարդակը, որը կհամապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, կպահպանվի նաեւ հետագայում»,- ասել է Ռուսաստանի դեսպանը: