Փետրվարի 26-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ Գյումրի քաղաքի Խորենացու փողոցի խանութից գողություն են անում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից բերման ենթարկեց 20-ամյա երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:

Երիտասարդը հայտնել է, որ դրանք գողացել է խանութի սրճեփ սարքից:

Նախապատրաստվում են նյութեր: