Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է Մուշի բաժին եւ խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը:

Նախապատրաստվում են նյութեր: