Հունվարի 21-ին ոստիկանության Գավառի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել. Գավառ քաղաքի մի բնակարանից գողացել էին փաստաթղթեր, ապակեղեն, հագուստ, օծանելիքի հավաքածու եւ սպիտակեղեն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել Գավառ քաղաքի երկու բնակիչ եւ ներկայացվել նախաքննական մարմնին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 12-ին ոստիկանության Գավառի բաժնում գրանցված բնակարանային գողությունը եւս արել էին նույն երիտասարդները: Այս անգամ Գավառ քաղաքի մի բնակարանից գողացել էին հեռուստացույց, չհրկիզվող պահարան, սպասք, ոգելից խմիչք:

Նախաքննությունը շարունակվում է: