Հայաստանում նկատվում է ոչ հայկական հասարակական կազմակերպությունների ակտիվություն, որոնց գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ խաղաղության պահպանման հետ: Այս մասին փետրվարի 27-ին «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման մեջ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Նա նշեց, որ այս հարցը կարեւոր է այն տեսանկյունից, որ Կովկասը բարդ տարածաշրջան է, որտեղ բախվում են խոշոր համաշխարհային խաղացողների շահերը: Դեսպանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի գործոնը կարեւոր նշանակություն ունի ոչ միան Կովկասյան տարածաշրջանի անվտանգության ապահովման տեսանկյունից, այլեւ Կազմակերպության արեւմտյան սահմանների: «Մտահոգիչ է Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի զորվարաժությունների հաճախակիացումը՝ Իրանում լարվածության աճի հետ կապված միջոցառումների պատրվակով: Զորավարժություններն ուղեկցվում են ՀՀՊ տարրերի, ինչպես նաեւ միջին հեռահարության տակտիկական սպառազինության տեղակայմամբ: Դրանից բացի, Դաշինքի ուժերը Բելառուսին նախազգուշական հարվածներ հասցնելու սցենարներ են մշակում»,- շեշտեց Իգոր Նազարուկը:

Դեսպանը կարեւորեց ՀԱՊԿ ներսում համագործակցության մեծացումը՝ թույլ չտալու համար անդամ երկրների բաժանումը մանր տարածքների, ինչպես Հարավսլավիայի հետ տեղի ունեցավ Վարշավյան պայմանագրից հետո: