Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 21.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ է վերադարձել Ուկրաինայի Հանրապետության 61-ամյա քաղաքացի Վերա Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը) եւ 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների մեղադրանքներով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: