Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին Երեւանում կայացած Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին:

Ընդգծելով հանդիման բովանդակալիությունն ու հագեցվածությունը՝ նա նշեց, որ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել միջազգային եւ տարածաշրջանային հարցերով: «Մենք նաեւ համաձայնեցինք, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում կայության եւ խաղաղության ապահովմանն այլընտրանք չկա»,- հայտարարեց Գարիբաշվիլին: Վրաստանի պաշտպանական գերատեսչության նախարարը գոհունակությամբ նշեց տարբեր մակարդակներում կողմերի եւ մասնավորապես պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության մասին:

Իրակլի Գարիբաշվիլին նաեւ հայտնեց, որ հայ զինծառայողները մասնակցելու են   Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին: «Հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի այսպիսի զորավարժություններին ակտիվ մասնակցությունը»,- նշեց վրացի նախարարը՝ խաղաղություն եւ հաջողություններ մաղթելով: