Փետրվարի 27-ին, ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապավեն համայքի մոտակայքում՝ հայ-վրացական սահմանի մոտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։27-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։