Երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 11 մեքենա։

Հայտնաբերվեց նաեւ թաղանթապատ հողմապակիով 8 մեքենա, 3 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզվում մեջ, իսկ մի մեքենայի վարորդ երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով՝ միտումնավոր խախտումներ էր կատարում։

4 մեքենայի վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական, մեկ մեքենա առանց համարանիշի էր, եւս մեկ մեքենայի վարորդ գտնվում էր ոչ սթափ վիճակում։

Բոլոր օրինախախտները ենթարկվեցին պատասխանատվության։

Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները։