Լոս Անջելեսից Էմբեր Ռոուզ Դարբինյանին զենքով հարձակում գործելու մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա հարվածել է մեկ այլ մեքենայի Հոլիվուդում։ 25-ամյա հայուհին մեղադրվում է վրաերթի մեջ, որի հետեւանքով վիրավորվել է այլ մարդ, ինչպես նաեւ ավելի քան 400 դոլարի չափով վնաս հասցնելու վանդալիզմի մեջ։ Դարբինյանը չի ընդունել իր մեղքը։ KTLA ալիքի հրապարակած տեսանյությում երեւում է, թե ինչպես է նա բղավում կայանատեղիում մարդկանց վրա մինչ մուստանգին հարվածելը։

Սակայն, մեղադրյալի փաստաբան Ժոզե Ռոմերոնը քննիչներին ներկայացրել է տեսանյութ․ որտեղ երեւում է, թե ինչպես են մի քանի մարդիկ նրա հետ ծեծկռտուքի մեջ մտնում եւ իբր հարձակվում նրա վրա ու ինչ-որ առարկայով հարվածում։ Նա հայտարարել է, թե Դարբինյանը մեդիայի ներկայացուցիչ է, եւ նրա վրա հարձակվել են, քանի որ նա աշխատում է հայկական հեռուստատեսությունում։ Էմբեր Ռոուզ Դարբինյանը մարտի 27-ին կկանգնի դատարանի առջեւ, նրան ավելի քան 8 տարվա ազատազրկում է սպառնում։