2019 թվականին վարորդական իրավունք ունեցող 473 վարորդ հաշվառվել է հոգեբուժական եւ թմրաբանական հաստատություններում: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Նա հավելեց, որ այսօր նրանց վարորդական իրավունքները ուժը կորցրած են ճանաչվել:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու եւ դրանց հետեւանքները նվազեցնելու համար, եւ մենք արդեն ունենք որոշ դրական արդյունքներ»,- ասաց Կարապետյանը: