SensorTower վերլուծաբանական ընկերության զեկույցի համաձայն՝ անցած ամիս WhatsApp-ը զիջել է ամենաներբեռնված բջջային հավելվածի կոչումը: Նրանից առաջ է անցել TikTok հավելվածը:

TikTok-ը հարթակ է կարճ տեսահոլովակների համար: Դեկտեմբերին այն կարողացել է առաջ անցնել նույնիսկ Facebook-ից եւ դառնալ երկրորդ ամենահայտնի հավելվածը:

SensorTower-ի վերլուծաբանները նշում են, որ հունվարին TikTok-ի (եւ նրա չինական տարբերակի՝ Douyin) ներբեռնումները Google Play-ում եւ  App Store-ում գերազանցել են 104 միլիոնը, անցած տարվա նույն ամսվա հետ համեմատ աճը կազմել է 46 տոկոս, դեկտեմբերի հետ համեմատ՝ 27 տոկոս: Հավելվածն ամենից շատ ներբեռնել են Հնդկաստանում, Բրազիլիայում եւ ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ Douyin-ի եւ TikTok-ի ներբեռնումները կազմել են ավելի քան 1,82 մլրդ: