Փետրվարի 25-ին և 26-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են երկօրյա հավաքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Հավաքների ընթացքում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային ծանր զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերը, մարտական հնարավորությունները: Ցուցումներ են տրվել կցագրված զինատեսակների սպասարկման և կիրառման ժամանակ հնարավոր խափանումների շտկման ուղղությամբ: