ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողներն այսօր՝ փետրվարի 27–ին, Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին: