Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նախագահից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխանիզմը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը  Կարո Փայլանի՝ խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմումի մեջ շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26–ի իր ելույթով  բացասական շեշտադրումով օգտագործել է «գյավուր» բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։

Կարո Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր պարտականությունը՝ դատապարտի ատելություն ու խտրականություն սերմանող այդ հայտարարությունը եւ անհրաժեշտ զգուշացում անի Էրդողանին։