Միացյալ Նահանգները Իրանի Կենտրանական բանկի հետ մարդասիրական առեւտրի որոշ գործարքների իրականացման համար արտոնագիր է տրամադրել։ Այս որոշումը համապատասխանում է Հումանիտար օգնության շվեյցարական խողովակին, հայտնում է Reuters-ը։

Վերջերս ստեղծված խողովակը, որը, ինչպես հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունում, սկսել է գործել հինգշաբթի օրը տրամադրված արտոնագրից հետո, թույլ կտա սննդամթերք, դեղամիջոցներ եւ այլ ծայրաստիճան կարեւոր ապրանքներ ուղարկել Իրան։