ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում այսօր՝ փետրվարի 27–ին, կարանտին է հայտարարվել: Այս ամսին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։

Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ։