Xiaomi Mi8 սմարթֆոնների օգտատերերը Android-ի թարմացումից հետո բողոքել են աշխատանքային սեղանի անհետացումից, հայտնում է iXBT-ը։

Այս շաբաթ Xiaomi-ի եվրոպական տարբերակը ստացել է վերջնական MIUI 11 տարբերակը՝ Android 10-ի բազայով, որի ներբեռնումից հետո սմարթֆոնը սկսել է չբացել աշխատանքային սեղանը, հայտնում է կայքը։ Ընդ որում, սարքն աշխատում է սովորական ռեժիմով։

Կայքի փորձագետները նշել են, որ ոչ վերբեռնեւմը, ոչ գործարանային կարգավորումների վերականգնումը չեն օգնում լուծել խնդիրը։ Մասնավորապես, այդ գործողություններից հետո օգտատերը չի կարողանում մտնել հաշվի մեջ, իսկ վերականգնված գաղտնաբառը դրան չի համապատասխանում։

Ավելի ուշ կայքում խորհուրդ են տվել խնդիրը լուծել թարմացումները ջնջելով։