15 միլիոն տարի առաջ Երկրի մեջ մխրճված երկնաքարի մնացորդները կարող են բացահայտել Մարսի անցյալի մասին պատկերացումները, այդ թվում՝ տեղեկատվությունը, թե եղել են արդյոք Կարմիր մոլորակում օվկիանոսներ եւ կյանք:

Խոսքը վերաբերում է Հարավային Գերմանիայում Ռիս խառնարանին, որտեղ կան հանքանյութեր եւ քարեր, որոնք հիշեցնում են Կարմիր մոլորակի մակերեւույթի որոշ մասը: Գիտնականներն ուսումնասիրել են խառնարանի լեռնային նմուշները, որը նախկինում եղել է ջրամբար, եւ հայտնաբերել են pH-ի բարձր մակարդակ:

«Մեզ հետաքրքրում է հարցը, թե գոյություն ուներ արդյոք կյանք Մարսի վրա միլիարդավոր տարիներ առաջ, ինչը շատ ավելի հավանական է»: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances պարբերականում:

Կարմիր մոլորակի ժամանակակից պայմանները չափազանց սառն ու չոր են հեղուկ ջրի առկայության համար: Սակայն Մարսի վրա, ինչպես ենթադրվում է, միլիարդավոր տարիներ առաջ եղել է ջուր, հավանաբար, հանքանյութերով եւ աղով, որում կարող էր կյանք լինել:

ՆԱՍԱ-ն մտադիր է ուղարկել այդ մոլորակ մարսագնաց: «2020 մարսագնացը», որը պլանավորվում է արձակել հուլիսի 17-ին, կփորձի հայտնաբերել այլմոլորակային էակներ՝ ի լրումն ուրիշ խնդիրների:

Մարսի մակերեւյթին վայրէջք կատարելուց հետո 2021 թվականի փետրվարի 18-ին այն կմիանա դեռեւս աշխատող Curiosity մարսագնացին:

ՆԱՍԱ-ի երկարաժամկետ նպատակն է ուղարկել առաքելություն դեպի Մարս 2030-ականներին: