Հարավային Աֆրիկայում հետաքրքրասեր գետաձին անկոչ հյուր էր լցակայանում: Դեպքը տեղի է ունեցել Սենթ Լյուսիայի Engen լցակայանում: Տեսանյութում երեւում է, որ գետաձին զբոսնում է կայանատեղիում:

Լցակայանը գտնվում է Սենթ Լյուսիա լճի հարեւանությամբ, եւ երբեմն այնտեղ կարելի է հանդիպել գետաձիներ, որոնք թափառում են քաղաքում՝ փնտրելով խոտածածկ տարածքներ արածելու համար: «Զբոսանքի դուրս եկած» կենդանուն բարեհաջող կերպով վերադարձրել են լճի տարածք: