Պոռնոաստղը, որն իրեն մեղավոր է ճանաչել սեփական երեխաների հորը սպանելու նպատակով մարդասպան վարձելու փորձի մեջ, ազատազրկվել է 10 տարի ժամկետով, հաղորդում է Fox News-ը:

Կատրինա Դենֆորթը, որը ներկայանում էր «Լին Փլիզանթ» կեղծանվամբ, դատապարվել է Այդահո նահանգի դաշնային դատարանի կողմից: Նա նաեւ տուգանվել է 1000 դոլարով: Ազատ արձակվելուց հետո նա կանցնի 3 տարի ժամկետով փորձաշրջան:

Հետաքննությունը սկսվել էր, երբ Դենֆորթը պատմել էր իր ընկերուհուն, որ ցանկանում է սպանել իր երեխաների հորը: Համաձայն դատական փաստաթղթերի՝ նրա ընկերուհին փոխանցել էր Մոնտանայում «մարդասպանի» հեռախոսահամարը, եւ Դանֆորթը համաձայնել էր հանդիպել:

Հանդիպման ընթացքում Դանֆորթը համաձայնել էր վճարել 5000 դոլար սպանության համար:

Նա ուղարկել էր ենթադրյալ վարձու մարդասպանին 2500 դոլար որպես կանխավճար: