Samsung հարավկորեական ընկերությունը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնի առանձնահատկությունը. դրա եզակիությունն անվտանգության գաղտնի չիպի մեջ է:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ չիպերը ներկառուցված են նոր ֆլագմանյան շարքում, որոնցում կիրառվում է Secure Element պաշտպանիչ համակարգը S3K250AF չիպով: Չիպում պահպանվում են օգտատիրոջ տվյալները, ինչպես նաեւ ծածկագրերն ու ՊԻՆ-կոդերը:

Չիպը ստուգում է գործողությունները, որոնց դեպքում անհրաժեշտ է սմարթֆոնի սեփականատիրոջ անձնական տվյալների կիրառումը: Ընդ որում՝ Samsung-ում նշել են, որ չիպը պաշտպանում է սպանթֆոնը հարձակումներից եւ կանխարգելում նորերը: